Ինքնակոչը խաբեությամբ ֆրանսիական օդանավակայան է ղեկավարել
Ֆրանսիայում մերկացվել է մի հանցագործ, ով կեղծելով իր ինքնակենսագրությունը (ռեզյումե)` ամիսներ շարունակ ղեկավարել է Լիմոժ քաղաքի օդանավակայանը:
Ինչպես գրում է Le Figaro-ն, 43-ամյա Ժան Պիեր Գայարը Լիմոժի միջազգային օդանավակայանի տնօրեն է նշանակվել 2011 թվականի նոյեմբերի սկզբին: Նրա ինքնակենսագրության մեջ նշվել է, որ նա, իբր, եղել է Ռազմածովային ուժերի օդաչու, քաղաքացիական ավիացիայի ազգային ակադեմիայի ինժեներ, նաև ղեկավարել է Entrepose Contracting ընկերությունը: Գալով Լիմոժ` Գայարը նաև պատմել է, թե մասնակցել է Պարսից ծոցում, Լիբիայում և նախկին Հարավսլավիայում ռազմական գործողությունների:
Սակայն հունվարի վերջին ուղևորուհիներից մեկը ճանաչել է պատին փակցված «տնօրենի» լուսանկարը և հայտնել քաղաքի իշխանություններին: Մերկացումից հետո, Գայարը փախուստի է դիմել:
Օդանավակայանի ղեկավարությունը, սակայն, մտադիր չէ դիմել դատարան, քանի որ Գայարը «լավ էր ղեկավարում օդանավակայանը»:









