Ցրտերը ստիպել են Գերմանիային վերագործարկել ատոմային ռեակտորները
Եվրոպական ուժեղ ցրտերը ստիպել են Գերմանիային վերագործարկել կանգնեցված ատոմային ռեակտորները:
Ավելի վաղ երկրի իշխանություններն ընդունել էին ատոմային էներգիայից աստիճանաբար հրաժարվելու որոշում: Նման որոշման էր հանգեցրել նաև նախորդ տարի ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած վթարը:
Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, ռեակտորների վերագործարկման որոշումը կայացվել է երկրում ցրտերով պայմանավորված էլեկտրաէներգիայի առավել մեծ պահանջարկից դրդված:
Ներկայում երկրի տարածքում 17 ռեակտորից գործում է 9-ը, որոնք նույնպես պետք է կանգնեցվեն 2015-2022 թվականների ընթացքում:









