Գերմանիան վտարում է սիրիացի դիվանագետներին

17:04 • 09.02.12

Գերմանիան սիրիացի չորս դիվանագետների է արտաքսելու հայրենիք` երկու լրտեսների, որոնք կասկածվում են Սիրիայի հատուկ ծառայությունների օգտին տեղեկություններ հավաքելու մեջ, գրում է BBC-ն:

Արտաքին գործերի նախարար Գուիդո Վեստերվելեն հայտարարել է, որ Գերմանիայում Սիրիայի դեսպանին արդեն տեղեկացվել է որոշման մասին:

Հիշեցնենք, որ հետևելով մի շարք երկրների օրինակին (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա), Գերմանիան օրերս հետ էր կանչել Դամասկոսում իր դեսպանին: