«Բանգլադեշցի Համոյի» խափանման միջոցը փոխվել է

15:22 • 09.02.12

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Tert.am-ին ասացին, որ Աշոտ Ավետիսյանը, նույն ինքը ` «Բանգլադեշցի Համոյի» խափանման միջոցը փոխվել է: Կալանքի փոխարեն խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` քաղաքից չբացակայելու պայմանով։

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 18-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Աշոտ Ավետիսյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Երևանի Արաբկիրի բաժին: Վերջինիս նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, ան է խուլիգանություն:

Աշոտ Ավետիսյանի ձերբակալությունը դաձել էր նաև քաղաքական խոսակցությունների պատճառ: Բանն այն է, որ Աշոտ Ավետիսյանը համարվում է «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավորը: