Մոսկվայի դատարանը հայազգի դպրոցականին 6 տարվա ազատազրկման է դատապարտել
Հայազգի Սերժ Հարությունյանը Ռուսաստանում վեց տարվա ազատազրկման է դատապարտվել` սպանության փորձի համար:
Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր Հարությունյանին մեղավոր է ճանաչել իր չորս համադասարցիների նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:
Դատարանում Հարությունյանն ընդունել է իր մեղքը:
Դպրոցականներրի միջև ծեծկռտուքը տեղի էր ունեցել անցած տարվա գարնանը` Մոսկվայում. իրավապահ մարմինների տվյալներով 2011թ. ապրիլին 9-րդ դասարանցի Հարությունյանը, երեկույթներից մեկի ժամանակ վիճելով իր համադասարանցի աղջկա հետ, դանակահարել էր նրան և աղջկան օգնության հասած երեք այլ անչափահասների: Աղջիկը, ինչպես նաև Հարությունյանի մյուս երեք համադասարանցիները ծանր վնասվածքներով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխվել:
Դատարանը բավարարել է նաև տուժածների` բարոյական և նյութական վնասի փոխհատուցման հայցերը (մոտ 7,5 մլն ռուբլի ընդհանուր գումարի):









