Ինդոնեզիայում տղամարդկանց աշխատավարձը կստանան նրանց կանայք

17:20 • 09.02.12

Ինդոնեզիայի իշխանությունը ամուսնացած քաղաքացիական ծառայողների աշխատավարձներն անմիջապես կփոխանցի նրանց կանանց բանկային հաշիվներին, արտամուսնական հարաբերությունները կանխելու համար, գրում է BBC-ն:

Նախկինում աշխատակիցների կանայք դժգոհել են, որ իրենց ամուսինները թաքցնում են աշխատավարձի իրական չափը և նրանց միայն սննդի գումար էին տրամադրում: Արդյունքում, կանայք սկսել են կասկածել ամուսինների հավատարմությանը:

Հավելենք, որ նորարությունը չի տարածվում կին քաղաքացիական ծառայողների վրա: