Twitter-ում Մերիլին Մոնրոյի հաշիվ է բացվել
Մերիլին Մոնրոն, ով արդեն 50 տարի է, ինչ մահացել է, Twitter-ում էջ ունի: Ավելին, ցանցի ղեկավարները փաստել են դրա իսկությունը:
@MarilynMonroe հաշիվը Twitter-ում հայտնվել է կես տարի առաջ, սակայն բոլորովին վերջերս հաստատվել դրա իսկությունը:
Դերասանուհու կերպարի օգտագործման բոլոր իրավունքները պատկանում են Authentic Brands ընկերությանը, որն այդ իրավունք ձեռք բերելու համար վճարել է 20-30 մլն դոլար:
CNN-ի հաղորդմամբ, Մոնրոյի հաշիվը ղեկավարվում է ընկերության աշխատակիցներից մեկի կողմից:
Հավելենք, որ հոլիվուդյան դերասանուհին միակը չէ, ով մահից հետո Twitter-ում մեծ ճանաչում է ձեռք բերել: Այսպես twitter-ում կարելի է գտնել նաև երաժիշտներ Բոբ Մարլիին և Էլվիս Փրեսլիին:









