Օrange-ն առաջարկում է կրկնակի ծավալով գերարագ ինտերնետ

17:43 • 09.02.12

Այսօրվանից մինչև մարտի 8-ը, բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որևէ մեկին կամ մեկ տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ և նույնիսկ կկարողանան այն կիսել մտերիմների հետ:

Ինչպես տեղեկանում ենք ընկերության մամուլի հաղորդագրությունից` մինչև մարտի 8-ը, ի հավելումն կրկնակի ծավալի, Orange ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են ստանալ նաև Ինտերնետ Միասին ծառայության երկու հավելյալ SIM քարտ մեկի գնով:

«Փետրվարի վերջն ու մարտի սկիզբը սիրո, գեղեկցության ու երիտասարդության տոներն են: Սա մեր նվերն է այդ գեղեցիկ տոներին ընդառաջ: Այսուհետ մեր հին ու նոր բաժանորդները կկարողանան ավելի շատ նկարներ, ֆիլմեր դիտել ինտերնետում, երաժշտություն բեռնել և իհարկե, կարող են կիսել ինտերնետը մտերիմների հետ»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն տնօրեն Բրունո Դյութուան: