Պուտինն առաջարկել է ամանորի փոխարեն ավելի շատ հանգստանալ գարնանը
ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն առաջարկել է կրճատել ամանորյա արձակուրդները և դրա հաշվին երկարացնել մայիսյան արձակուրդները (ՌԴ-ում ամանորյա արձակուրդները տևում են տասն օր):
«Առաջարկում եմ սահմանափակել ամանորյա արձակուրդները հունվարի 7-ով, իսկ մնացած օրերը տեղափոխել մայիս»,- ասել է Պուտինն Արդյունաբերողների ու գործարարների ռուսական խորհրդի նիստում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Ռուսաստանում առաջին անգամ երկար` տասնօրյա ամանորյա արձակուրդներ եղել են 2005 թ.-ին:
Ամանորյա արձակուրդները գարնանն անցկացնելու առաջարկները մամուլում պարբերաբար են հայտնվում: Այս գաղափարի կողմնակիցները այդ քայլը բացատրում են նրանով, որ Ամանորին մարդիկ շատ երկար են հանգստանում, իսկ մայիսյան արձակուրդներին, երբ եղանակը տաք է, շատ քիչ:









