Սաթիկ Սեյրանյանը «Ազատ դեմոկրատներից» և այլ կուսակցություններից առաջարկներ է ստացել
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը առաջարկ է ստացել ոչ միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, այլ նաև ուրիշ կուսակցություններից։ Այս մասին Tert.am –ին ասաց Սաթիկ Սեյրանյանը։
«168 ժամ»-ի խմբագիրը, սակայն, չմասնավորեցրեց, թե որ քաղաքական ուժի ուժի հետ կհամագործակցի և որ ձևաչափով՝ համամասնական ցուցակներո՞ւմ կընդգրկվի, թե՞ մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի։
Թե իրեն առաջարկություն արած քաղաքական ուժերը որոնք են, թերթի խմբագիրը այս պահին նպատակահարմար չհամարեց նշել:









