Սոբչակը դարձել է Պրոխորովին պատկանող մեդիա նախագծերից մեկի տնօրենը

21:30 • 09.02.12

Քսենիա Սոբչակը դարձել է Сноб հատուկ նախագծերի նոր տնօրենը: Այս մասին Twitter –ի իր միկրոբլոգում այսօր գրել է Живи! մեդիախմբի նախագահ Նիկոլայ Ուսկովը:

«Երեկ Սոբչակին ցույց եմ տվել իր գրասենյակը: Առաջին ժողովն ենք անցկացրել: Քսենիա Սոբչակը Сноб հատուկ նախագծերի նոր տնօրենն է», - գրել է Ուսկովը:

Ռուսաստանում GQ ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնող Ուսկովը Живи! մեդիախումբն ու Сноб նախագիծը ղեկավարում է փետրվարից: Նա «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է, որ Սոբչակի հետ համագործակցում է շատ վաղուց:

«Մենք մեր գրական համագործացությունը սկսել ենք դեռ GQ ամսագրից: Մենք ընկերներ ենք», - ասել է նա:

Ուսկովը հիշեցրել է, որ Սոբչակը մշտապես գրում է Русский пионер ամսագրի համար, որը նույնպես Живи! մեդիախմբի մաս է: Նշենք, որ մեդիախումբը պատկանում է ՌԴ նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի ОНЭКСИМ խմբին: