Ստալոնեն ու Շվարցենեգերը միաժամանակ հոսպիտալացվել են
Մարտաֆիլմերի աստղեր Սիլվեստեր Ստալոնեն և Արնոլդ Շվարցենեգերը հոսպիտալացվել են վնասվածքներով, որոնք ստացել են նկարահանումների ժամանակ: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է անձամբ Շվարցենեգերը:
64-ամյա Շվարցենեգերը այսօր համացանցում լուսանկար է տարածել, որում նա և 65-ամյա Ստալոնեն պառկած են հիվանդասենյակում «կողք կողքի» և ընկերաբար զրուցում են:
«Բոլոր հնարքներից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ուսիս մասին հոգ տանելու ժամանակն է: Իսկ հիմա նայեք, թե չարաբաստիկ զուգադիպությամբ ով է ինձնից հետո սպասում ուսի վիրահատության», - ոչ առանց հումորի նշել է «Տերմինատորը»:
«Վիրահատությունից հետո, մենք լիովին պատրաստ կինենք էքշնի նոր փուլին` ինչպես հին ու բարի ժամանակներում և «Դամբարան» ֆիլմի նկարահանումներին կանցնենք», - հավելել է Արնին:
Այսպիսով նա հավաստել է իր համաձայնությանը Ստալոնեի հետ միասին մասնակցելու շվեդ ռեժիսոր Միքաել Հոֆստրեմի նոր «Դամբարան» (The Tomb) ֆիլմի նկարահանումներին:










