Սիրիայում առևանգված հայ երիտասարդի փրկագինն իջեցվել է 10 մլն-ի

16:10 • 09.02.12

Սիրիայում վերջին խժդժությունների ժամանակ առևանգված հայ երիտասարդը դեռ պահվում է ավազակների մոտ, ովքեր նրա համար նախկինում պահանջվող 25 միլիոն ՝ (մոտ $500 հազ. ) սիրիական ոսկու փոխարեն այժմ արդեն պահանջում են 10 միլիոն, այս մասին Tert.am –ին տեղեկացրին սիրիահայ համայնքի մեր աղբյուրները:

Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ առևանգված երիտասարդի հարազատները դիմել են իրավապահ և պատկան այլ մարմինների, սակայն վերջիններս առաջարկել են սեփական ուժերով կազմակերպել հայ երիտասարդի վերադարձը:

Հիշեցնենք, որ մեծահարուստ ընտանիքին պատկանող հայ երիտասարդն առևանգվել և պատանդ էր վերցվել ուղիղ տասը օր առաջ՝ Հալեպի «Վիլլաներ» կոչվող թաղամասից:

Առևանգվածի հարազատները կասկածներ ունեն, որ առևանգումը կազմակերպվել է իրենց պատկանող ընկերության աշխատակիցների կողմից: