Սիրիա բրիտանական զորք է մտցվել. իսրայելական մամուլ
Սիրիայի տարածք են մտցվել Մեծ Բրիտանիայի և Կատարի հատուկ նշանակության ստորաբաժանումները: Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները` վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:
Տվյալների համաձայն` երկրում ծավալվող մարտական գործողություններին կատարցի ու բրիտանացի զինվորականներն անմիջականորեն չեն մասնակցելու, այլ հանդես կգան սիրիացի ապստամբների խորհրդականների դերում:
Ի դեպ, ինչպես հաղորդումէ Al Arabiya-ն` վկայակոչելով Սիրիայի հեղափոխական խորհրդի աղբյուրներին, Սիրիայի կառավարական զորքերն այսօր ուղղաթիռային լայնածավալ հարձակման են ենթարկում Հոմս քաղաքի Բաբա-Ամր թաղամասը:
Ավելի վաղ երկրի ընդդիմությունը հաղորդել էր, որ սիրիական բանակը ռմբակոծել է Հոմսի բնակելի թաղամասերը, ինչպես նաև տանկեր մտցրել քաղաք:
Վերջին հինգ օրերին Հոմսում ռմբակոծությունների հետևանքով զոհերի տարբեր թվեր են ներկայացվում. ըստ ընդդիմության ու իրավապաշտպանների` զոհվել է 130-400 մարդ:
Գրեթե մեկ տարի Սիրիայում շարունակվում են բախումները կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում զոհվել է մոտ 6.000 մարդ:









