Զոյա Թադևոսյանը հնարավոր է համարում ՀԱԿ ցուցակում իր ներկայացված լինելը
Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) դաշինքում ընտրական ցուցակները կազմվելու են ընդհանուր համաձայնության սկզբունքով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:
«Հաշվի է առնվելու տասնութ կուսակցությունների կարծիքը: Աշխատանքը տարվում է, ժամանակին կհասցնենք: Ես էլ հավանաբար ներկայացված կլինեմ»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը այնքան էլ հավակնություններ չունի:
Նրան ի պատասխան ՀՀ պատգամավոր Արտակ Դավթյանը ասաց, որ քաղաքական գործիչը պետք է հավակնոտ լինի:
«Եթե չունես հավակնություններ, ապա ավելորդ է խոսել քաղաքական գործունեության, նպատակների ու դրանց իրագործման մասին: Ես խոսում եմ առողջ հավակնոտության մասին»,- բացատրեց նա:
Հարցին թե Զոյա Թադևոսյանը հավատում է արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա այն հայտարարությանը, թե «Հայաստանի հանրապետական կուսակցության» ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու, նա պատասխանեց. «ՀՀԿ-ում անգամ չեն հավատում, ե՞ս ոնց հավատամ»:
ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը չցանկացավ խոսել ցուցակների մասին՝ ասելով որ վարչապետն ինչ պետք է հայտարարել է և մեկ օրվա մեջ ոչինչ չի փոխվել:









