Երիտասարդը «կլուչով» սպանել է տատին, որ քեռին տառապի (տեսանյութ)

17:13 • 09.02.12

ԱՄՆ-ի Ֆլորիդայի բնակիչ 19-ամյա Ջասպեր Սմիդին ձերբակալվել է հարազատ տատիկին դաժանաբար սպանելու համար, տեղեկացնում է Fox News-ը, հավելելով, որ սա նահանգում տեղի ունենցած ամենասարսափելի սպանություններից մեկն է:

Ջասպերը նախ նետաձիգով տապալել է 67-ամյա կնոջը, ինչից հետո պտուտակաբանալիով (կլուչ) 93 անգամ հարվածել է մարմնին, որոնցից 34-ը գլխին: Սպանությունից հետո կնոջ դին նա փակել է ննջասենյակում ու սպասել քեռուն:

Ամենասարսափելին այն է, որ դրանից հետո նա քեռու հետ հանգիստ ընթրել է ու հեռուստացույց դիտել:

Սպանության մասին հայտնի է դարձել միայն հաջորդ առավոտ, երբ Ջապերը զանգել է հորն ու պատմել:

Իրավապահների հաղորդմամբ` այս քայլով երիտասարդը ցանկացել է ցավ պատճառել իր քեռուն: Մինչ այդ Ջասպերը ծրագրել է սպանել նրան, սակայն վերջին պահին մտափոխվել է:

«Նա մտածել է` կսպանեմ տատիկիս, թող իր ողջ կյանքում քեռիս տառապի»,- ասել է ոստիկանության շերիֆը, նշելով, որ երիտասարդ մարդասպանը չի պարզաբանել թե ինչու է այդքան շատ ատում քեռուն:
 

Teen charged with killing his grandmother with a crossbow: MyFoxORLANDO.com