Անգլիացի և ամերիկացի հեղինակները մեծագույն գրող են համարում Տոլստոյին
Ռուսական գրականության դասականները գլխավորել են 10 մեծագույն գրողների և ստեղծագործությունների ցանկը, որը կազմվել է 125 ամենահայտնի անգլիացի և ամերիկացի գրողների հարցման արդյունքներով, հայտնում է РИА Новости-ին:
Հարցմանը մասնակցել են այնպիսի ժամանակակից անվանի հեղինակներ, ինչպիսիք են Նորման Մեյլերը, Սթիվեն Քինգը, Էնն Փեչեթը, Ջոնաթան Ֆրանզենը, Ջոյս Քերոլ Ոութսը:
20-րդ դարի մեծագույն գրական գործ է ճանաչվել Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»: Նույն հեղնիակի «Գունատ ցեղը» եզրափակում է տասնյակը: 2-րդը ցուցակում Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, 3-րդը` Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնելով»-ը: 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում է Ջեյմս Ջոյսն իր «Ուլիսիս»-ով և «Դուբլինցիներ»-ով: Դրանց հաջորդում են Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը, Ֆոլքների «Աղմուկ և ցասում»-ը և այլն:
Իսկ ահա 19-րդ դարի 10 մեծագույն գրական երկերի շարքը բացում է «Աննա Կարենիան»: Նույն Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությանը» բրիտանացի և ամերիկացի գրողները շնորհել են 3-րդ տեղը նույն ցուցակում: 2-րդ տեղում է Ֆլոբերի «Մադամ Բովարին»: 4-րդը Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածներն» են, իսկ 5-րդը` Չեխովի պատմվածքներն են:
Բոլոր ժամանակների մեծագույն գրող, ըստ հավաքած ընդհանուր բալերի, ճանաչվել է Լև Տոլստոյը` առաջ անցնելով անգամ Շեքսպիրից: Ցուցակը համապատասխանաբար շարունակում են Ջեյմս Ջոյսը, Վլադիմիր Նաբոկովը, Ֆյոդոր Դոստոևսկին, Ուիլյամ Ֆոլքները, Չարլզ Դիքենսը, Անտոն Չեխովը, Գյուստավ Ֆլոբերը և Ջեյն Օսթինը:










