Վատիկանի փաստաթղթերի գաղտնի արխիվները թարգմանվում են ադրբեջաներեն

20:09 • 09.02.12

Բաքվում մասնագետները ադրբեջաներեն են թարգմանում Վատիկանից բերված փաստաթղթերի գաղտնի արխիվները, հաղորդում է 1news.az-ը:

Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի բնագրերի ինստիտուտի ղեկավարը նշել է, որ նախատեսվում է առաջին հերթին թարգմանել 15-16-րդ դարերի լատիներեն փաստաթղթերը, իսկ նման փաստաթղթերի որակյալ թարգմանության համար շատ ժամանակ է պահանջվում:

Ադրբեջանցի մասնագետը նշել է, որ շարունակվում է այն ձեռագրերի վերականգնման աշխատանքները, որոնք ուղղակի կապ ունեն Ադրբեջանի պատմության հետ: