Ավարտվել է «Վիվասել»-ի` նախագծերի կառավարման հմտությունների զարգացման ծրագիրը

20:06 • 09.02.12

Vivacell-ում ավարտվել է նախագծերի կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագիրը: Հանրապետության մի շարք բուհերում այդ նպատակով կազմակերպված դասընթացների մասնակիցները հավաստագրեր են ստացել: Նաև հրատարակվել է նախագծերի կառավարման ուղեցույցի հրատարակումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան» 2011թվականի հուլիսին հանրապետության տարբեր բուհերի դասախոսների համար դասընթացներ էին նախաձեռնել: Կրթական ծրագիրն արդեն ավարտվել է: Թեստավորման քննությունները հաջողությամբ հանձնած և համապատասխան հավաստագրեր ստացածները կարող են այդ հմտությունները փոխանցել ուսանողներին: Գործընթացի արդյունավետության համար լրացուցիչ ձեռնարկ կարող է հանդիսանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ հրատարակված «Նախագծերի կառավարման ուղեցույցը»:

«Ռիսկերը հաշվարկելու և դրանք նվազեցնելու համար պահանջվում է ճկունություն: Մասնագիտացման ճանապարհին դրանց գումարվում են նաև անհրաժեշտ փորձառությունն ու ժամանակը. գործոններ, որոնք միշտ չէ, որ բավարար են լինում ցանկալի արդյունք արձանագրելու համար: Նոր հրատարակված ուղեցույցը հմուտ գործընկերոջ դեր կստանձնի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել հաջողության հասնելու մոդելը: Գիրք-օգնականի լեզուն հնարավորինս արագ և արդյունավետ տիրապետելու հարցում սկսնակներին կաջակցեն համապատասխան դասընթացներ անցած մասնագետները», - համոզված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: