Յակուտսկում դպրոցականը կախվել է iPad-ը կորցնելու պատճառով
13-ամյա Այսհան Սլեպցով, կորցնելով հոր նվերը` iPad-ը, վերջ է տվել կյանքին, հայտնում է lifenews.ru-ն:
7-րդ դասարանցի Այսհան Սլեպցովի մարմինը հայտնաբերել է նրա մայրը աշխատանքից վերադառնալուց հետո: Տղան կախվել էր խալաթի գոտիով:Պարզվել է, որ ինքնասպան եղած երեխայի ծնողները վերջերս են բաժանվել: 13-ամյա տղան ծանր է տարել բաժանումը հորից:
Դեպքի օրը Այսհանը շուտ է հեռացել դպրոցից` պատճառաբանելով, թե վատառողջ է: Մահվանից առաջ նա զանգել է մորը և ասել, որ սիրում է նրան: Դպրոցից հեռանալիս նա նաև հրաժեշտ է տվել համադաասարանցիներին:









