Չնայած եղանակային պայմաններին շտապ օգնության դրսից ստացվող կանչերն ավելի քիչ են

17:00 • 10.02.12

Փետրվարի 9-ի առավոտյան ժամը 9:00-ից մինչև այսօր նույն ժամը փողոցից «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ ստացվել է 8 կանչ, որոնք հիմնականում փողոցների մերկասառույցի հետևանք են, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Մերկասառույցից տուժած քաղաքացիներին մենք հիմնակնում առաջին օգնություն ենք ցույց տալիս և տեղափոխում հիվանդանոց: Հենց այնտեղ է, որ որոշվում է հիվանդի մոտ կոտրված է, սալջարդ է, թե մի ուրիշ բան»,- ասաց նա:
Փետրվարի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում Երևանում փողոցից ստացված կանչերի թիվը հասել է 49-ի, իսկ հունվար ամսվա ընթացքում` 74-ի: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ չնայած եղանակային պայմաններին, տանից ստացվող կանչերն ավելի շատ են:

«Փետրվարի այս 10 օրերի ընթացքում տանից ստցել ենք 100 կանչ, իսկ ամբողջ հունվար ամսվա ընթացքում` 232 կանչ: Իսկ թե այս ձնառատ օրը որքան կանչ կունենանք, կարող ենք ասել միայն վաղը»,- ասաց Թագուհի Ստեփանյանը: