Ջեյմս Ապատուրայը ժամանել է Ադրբեջան

00:47 • 10.02.12

Այսօր Բաքու է ժամանել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Նա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ կքննարկի ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության հետ կապված հարցեր, կայցելի ՆԱՏՕ-Ադրբեջան միջազգային դպրոց, կհանդիպի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ»-ն:

Նաև, այցի ընթացքում Ապատուրայը կքննարկի Չիկագոյում այս տարի մայիսին կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովի նախապատրաստման հարցերը:

Փետրվարի 13-ին Ջեյմս Ապատուրայը ժամանելու է Հայաստան: