Ավստրալիայում խափանված է ողջ բանկային համակարգը

13:24 • 10.02.12

Ավստրալիայի Կենտրոնական բանկում առաջացած տեխնիկական խնդիրները զանգվածային խափանումների պատճառ են դարձել:

Էլեկտրոնային քարտերի սեփականատերերը բանկոմատներից չեն կարողանում գումար վերցնել, կամ էլ այլ գործառնություններ կատարել: Նույնսիկ լուրեր են տարածվել բանկի սնանկության վերաբերյալ:

NAB կարգավորիչի ներկայացուցիչները հավաստել են համակարգիչներում տեխնիկական խնդիրների առաջացման փաստը և հայտարարել են, որ նրանք ձեռնարկել են բոլոր միջոցառումները` խափանումները վերացնելու համար:

Միաժամանակ, Ավստրալիայի մի շարք առևտրային ցանցեր հայտարարել են խոշոր կորուստների մասին, ինչն էլ նրանց սիպում է NAB-ի դեմ բողոք ներկայացնել: