Դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի ԱՊ նախարարի հետ
Փետրվարի 9-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեվիչիենեի հետ:
Ըստ ԱԳՆ մամուլի հաղորդագրության` հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններին : Կողմերը գոհունակություն են հայտնվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա գործակցության կապակցությամբ և կարևորել միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը:
Կողմերը քննարկել են նաև արտաքին և տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Դեսպանի խնդրանքով նախարար Յուկնեվիչիենեն ներկայացրել է Լիտվայի գործունեությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև Բալթյան երկրների համագործակցությունը Սկանդինավյան տարածաշրջանի հետ պաշտպանական ոլորտում:
Դեսպանը տիկին Յուկնեվիչիենեին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերը այցելել Հայաստան, ինչը գոհունակությամբ ընդունվել է:









