Բաքվում երիտասարդների հետ բախման հետևանքով 7 ոստիկան է վիրավորվել

14:36 • 10.02.12

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանում մի խումբ երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով 7 ոստիկան է վիրավորվել:

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչների տվյալները, հաղորդում է, որ դեպքը տեղի ունեցել Բաքվի մետրոպոլիտենի «Նիզամի» կայարանի մոտ. անսթափ վիճակում գտնվող երիտասարդները  կառամատույցում անվայել արտահայտություններ են արել ոստիկանների հասցեին: Կայարանից դուրս գալուց հետո արդեն կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով 7 ոստիկան է վիրավորվել:

Փաստի առթիվ քննություն է կատարվում: Երիտասարդներից երեքը ձերբակալվել են: