Սամվել Բալասանյանը հնարավոր է առաջադրվի մեծամասնականով

13:47 • 10.02.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը չի բացառում, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ինքը կարող է առաջադրվել մեծամասնականով ընտրակարգով` Գյումրու թիվ 35 ընտրատարածքից:

«Ճիշտն ասաց դեռ քաղաքական որոշում չկա, սակայն չի բացառվում, որ առաջադրվեմ այդ թիվ 35 ընտրատարածքից , որտեղ ես շատ աշխատանքներ եմ տարել»,- այսօր Ազգային ժողովում տեղի ուենցած ճեպազրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանի` ԲՀԿ-ին անդամակցելուն և այն լուրերին, որ Սամվել Բալասանյանն անձամբ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ներկայացրել նախկին ՕԵԿ-ականին, Բալսանյանն ասաց, որ նման բան չկա, ինքը ոչ մեկին չի ներկայացրել, սական եթե Բաղդասարյանը դիմի իրենց գուցե քննարկեն այդ հարցը: