Չենք քվեարկել, որովհետեև ժամանակավրեպ էր այդ օրինագիծը. ԲՀԿ

12:58 • 10.02.12

«Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը» չի մասնակցել «Կանխիկացման սահմանափակումների մասին» օրինագծի քվեարկությանը, քանի որ նախաձեռնությունն անժամանակ է համարել, այս մասին Ազգային ժողվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասացին ԲՀԿ ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը:

«Մենք չենք քվեարկել, որովհետեև գտնում ենք, որ այդ օրենքը ինչքան կարևոր է, այնքան էլ ժամանակավրեպ է: Այդ իսկ պատճառով չենք քվեարկել, և չի անցել օրինագիծը»,- ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը:
Վերջինս նշեց նաև, որ դա չպետք է քաղաքականացնել, քանի որ ԲՀԿ-ն աշխատում է գործընկերների հետ շատ նորմալ:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով «Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը» «Հայաստանի հանրապետական կուսակցության», «Ժառանգության» և «Օրինաց Երկիր» կուսակցությունների անդամակցությանը, ասաց. «Մենք շնորհավորում ենք մեր գործընկերների, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` ԵԺԿ դիտորդ չդառնալուն ասեմ, որ դա միայն քաղաքական որոշում է, իսկ այդ որոշումը մենք չենք կարող մեկնաբանել, դա միայն պետք է ԵԺԿ-ն մեկնաբանի»: