Շունը հաղորդավարուհուն կծել է ուղիղ եթերում (տեսանյութ)
Ամերիկյան KUSA-TV հեռուստաընկերության առավոտյան հեռուստաշոուն ողբերգությամբ է ավարտվել:
Հաղորդավարուհի Կայլա Դայերը լուրջ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ շունը հարձակվել է նրա վրա, գրում է The Daily Mail-ը:
Մաքսիմուս շունը հաղորդման գլխավոր հերոսն էր: Հաղորդման ընթացքում պատմում էին, թե ինչպես է շունը փրկվել սառցակալած լճից: Հաղորդմանը շան հետ հրավիրված էին նաև նրա տերը և հրշեջ ծառայության աշխատակիցը:
Սկզբում շունը իրեն շատ խելոք է պահել և հաղորդավարուհուն թույլատրել է շոյել իրեն: Սակայն երբ հաղորդավարուհին շատ է մոտեցել նրան, կենդանին միանգամից հարձակվել է կնոջ վրա և կծել դեմքը:
Հաղորդավարոհուն ստիպված են եղել պլաստիկ վիրահատություն կատարել, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ շանը տեղափոխել են կենդանիների համար նախատեսված ապաստան:
Հավելնեք, որ այս ամենից տուժել է նաև շան տերը. նա ստիպված կլինի տուգանք վճարել:









