Երևանում տեղի կունենա Էդուարդ Համբարձումյանի ֆիլմերի ցուցադրություն

18:18 • 10.02.12

Փետրվարի 13-ից 17-ը Երևանում կկայանան արվեստաբանության թեկնածու, կինոռեժիսոր, կինոօպերատոր Էդուարդ Համբարձումյանի ֆիլմերի ցուցադրությունը` Հայաստանի հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի nերկայացուցչության հովանավորությամբ:

Կինոռեժիսորի հետ երևանյան հանդիպումները և նրա նոր փաստագրական ֆիլմերի ցուցադրությունները անցկացվում են հայ-ռուսական մշակութային փոխհարաբերությունների ամրացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում:

Միջոցառման կազմակերպիչներն են` Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամը, Երևանում մշակույթի և գիտության ռուսական կենտրոնը (РЦНК), ТВАРМРУ հեռուստաընկերությունը:

Վերջին տարիներին Էդուարդ Համբարձումյանը բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում: Ծանոթ է հայ և ռուս հանդիսատեսին իր «Առնո», «Վերջին հանդիպումը Յավուրյանի հետ», «Ներսես Հովհաննիսյան - խճանկարային դիմանկար», «Сергей Герасимов: жизнь в кино», «Սերիկ» փաստագրական-դիմանկարային ֆիլմերով, ինչպես նաև «Երգին ապավինած», «Քսան տարի անց», «Անավարտ մենախոսություն», «Սուբյեկտիվ տեսախցիկ», «Շարունակությունը հետեւում է», «Դու այն ես, ինչ որ անում ես» և այլ աշխատանքներով: