Խիստ ցուրտը ֆրանսիացու կյանքն է փրկել

22:13 • 10.02.12

Անսովոր ցուրտ եղանակը, որը այս շաբաթ համակել է ողջ Եվրոպայն, Ֆրանսիայում մի հետաքրքիր միջադեպի առիթ է դարձել. Էլզասի Մյուլզ քաղաքում կյանքից հիասթափված 34-ամյա մի բնակիչ փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով Ռեյնի վտակներից մեկի կամրջից:

Երիտասարդը, իր պարզ թվացող մտահաղացման մեջ մի նրբություն հաշվի չէր առել: Խիստ ցածր ջերմաստիճանի պատճառով գետը ծածկվել էր սառույցի շերտով: Արդյունքում «ցատկորդը», օդում 3 մետր թռնելով, բարեհաջող վայրեջք է կատարել սառույցի վրա, ընդամենը մի քանի թեթև կապտուկ ստանալով: Նրան արագորեն հասել են փրկարարները:

«Տեղի բնակչությունը սովոր չէ նման ցրտերին: Դրա համար Էլզասցու մտքով չէր կարող անցնել, որ գետի ջուրը կարող է այնքան հաստ սառույցով պատվել, որ կարողանա հասուն մարդու ծանրություը պահել», - միջադեպից հետո նշել են Մյուզլի քաղաքապետարանում: