«Եվրատեսիլ 2012»-ի անցկացման համար Ադրբեջանի պետբյուջեից 63 մլն դոլար կհատկացվի

15:06 • 10.02.12

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի անցկացման համար այդ երկրի պետբյուջեից 50 մլն մանաթ է հատակացվելու (63,3 մլն դոլար):

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի կառավարության հրահանգով 2012թ. ազգային և միջազգային միջոցառումների անցկացման համար պետբյուջեից 77 մլն մանաթ է հատկացվելու, որից 50 միլիոնը` «Եվրատեսիլ 2012» մրցույթի անցկացման համար: 

«Եվրատեսիլ 2012» մրցույթի կիսաեզրափիկիչ փուլը տեղի կունենա մայիսի 22 և 24–ին, իսկ եզրափակիչ փուլը`  մայիսի 26–ին։

Գերմանիայում անցկացված «Եվրատեսիլ 2011» մրցույթում հաղթող ճանաչվեցին Ադրբեջանը ներկայացնող Նիգյար Ջեմալն ու Էլդար Գասիմովը։ Մրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող երկիրը դառնում է հաջորդ տարվա հյուրընկալող երկիր:

Հայաստանը ևս մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: