Ամուսիններին սպանել են` Facebook-ում «ընկերության» համար
Ամերիկյան Թենեսի նահանգի բնակիչ ամուսնական մի զույգ դաժանորեն սպանվել է այն բանից հետո, երբ նրանք իրենց ծանոթին ջնջել են Facebook սոցիալական ցանցի ընկերների ցանկից, գրում է «Ինտերֆաքսը»:
«Սա իմ պրակտիկայի ամենադաժան դեպքն է: Մենք ունեցել ենք տարբեր տեսակի սպանություններ, բայց նման դեպքի հետ չէինք առնչվել: Սա պարզապես խելագարություն է», - ասել է շերիֆ Մայք Ռիսը:
Հետաքննության տվյալով`Բիլլի Քլեյ Փեյնը և Բիլլի-Ջին Հեյվորդը սպանվել էին հունվարին, այն բանից հետո, երբ Ջենել Փոթերին ջնջել էին իրենց «ընկերների» ցուցակից: Սպանության կասկածանքով Փոթերի հայրն արդեն ձերբակալված է:
Հավելենք նաև, որ սպանության ժամանակ երեխայի մոր գրկում է եղել նրա ութ ամսական երեխան, ում բարեբախտաբար չեն սպանել:









