Գալուստ Սահակյանը փորձում է արդարացնել կրկնակի քվեարկության փաստը
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ կրկնակի քվեարկությունից խուսափելու համար հարկավոր է բարձրացնել պատգամավորների կարգապահության աստիճանը:
«Կարգազանցությունը պետք է ավելի շատ նկատելի դարձնել»,- ասաց Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով երեկվա միջադեպը, երբ «Հայաստանի հանրապետական կուսակցության» մի քանի պատգամավոր քվեարկել էին իրեն բացակայող գործընկերների փոխարեն:
Գալուստ Սահակյանը նաև նշեց, որ եթե լինում է «Կանոնակարգ օրենքի» խախտում, ապա պետք է լինի վերաքվեարկություն:
«Ես էդ ամեն ինչը ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում, ինչը անում են լրագրողները, ես չեմ նայել այդ տեսախցիկների նկարածները: Խորհդրարանը նրա համար է, որ երբեմն-երբեմն կարող են կատարվել նաև նման բաներ, ինչպես նաև ինտրիգներ ու բանավեճեր»,- կուսակցության անդամների արարքն այս կերպ փորձեց արդարացնել Գ. Սահակյանը:
Խոսելով ՀՀԿ-ի` «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» դիտորդ դառնլու մասին Գալուստ Սահակյանն ասաց, որ հիմա ՀՀԿ-ի երիտասարդական թևն է փորձելու բանակցություններ վարել ԵԺԿ-ի Երիտասարդական թևի հետ, որ երիտասարդներն էլ հետևեն ավագ ՀՀԿ-ականներին:









