Ավստրալիայում 26,8 մլն դոլարի իրանական հերոին է առգրավվել
Ավստրալիայի ոստիկանության ներկայացուցիչներն այսօր հայտարարել են, որ երկրում «ծանր» թմրանյութի մեծ խմբաքանակ է առգրավվել: Ինչպես հաղորդում է ռուսալեզու MIGnews.com կայքը, այդ բեռը մաքսանենգ ճանապարհով Իրանից Արգենտինա էր հասցվել մրգային հյութերի ստվարաթղթե տուփերում:
Առգրավված հերոինի խմբաքանակի ընդհանուր արժեքը 26,8 մլն դոլար է գնահատվել:
Փաստի առթիվ 43-ամյա իրանցի տղամարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ ձերբակալվածը Սիդնեյ քաղաքում թմրամիջոցների իրացմամբ զբաղվող խոշոր ցանցի ղեկավար է:









