Հրանտ Բագրատյանը ինտրիգային հարցերի չի պատասխանում

13:36 • 10.02.12

«Հայ ազգային կոնգրեսում» պայմանավորվածություն կա ՀԱԿ համամասնական ցուցակի մասին չխոսել և ասել, որ զանգեն ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չպատասխանելով հնչեցված հարցին:

«Եթե ասեմ, որ տեղյակ չեմ , մի բան կասեմ, տեղյակ եմ, էլի եմ ասում,
հետաքրքրված չեմ, չի լինի, հետաքրքրված եմ, էլի չի լինի, արհամարհարհում եմ, չի լինի, թքած ունեմ-չունեմ, էլի մեջը ինտրիգ կա»,- ասաց Հրանտ Բագրատյանը` առաջարկելով հարցն ուղղել Լևոն Զուրաբյանին, որովհետև հիմա այնպիսի շրջան է, որ մի բան մեկը ասում է, մեկ ուրիշը նեղանում է:

Հրանտ Բագրատյանը չգիտի, թե ինչ տնտեսական ծրագրեր պետք է նեկայացնեն ընտրողներին քաղաքական ուժերը, որոնք այս օրերին զբաղված են իրենց նախընտրական ծրագրերը գրելով: Սակայն «Ազատություն» կուսակցության ղեկավարի խոսքով` ՀԱԿ-ն այս դաշտում առաջարկում է ժողովրդական կապիտալիզմ, ինչը ենթադրում է, որ մոտ 300 մարդ պետք է ներգրավված լինի բիզնեսում, իսկ գյուղացուն հանգիստ թողնեն և չմտցնեն կոոպերատիվներ և մենանշնորհների վերացում վառելիքի ներկրման շուկայում, որ դրանք լինեն ոչ թե մեկ-երկու հոգի, այլ առնվազն 22-ը ինչպես եղել է Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիներին: