Թեհրանում 5-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր
Թեհրանում 5-հարկանի շենք է փլուզվել: Ինչպես հաղորդում է MehrNews-ը, ողբերգությունը տեղի է ունեցել երեկ, իրանական ժամանակով` կեսօրին:
Միջադեպից երեք րոպե անց դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները, որոնք արձանագրել են շենքի 75%-ի փլուզումը:
17 ժամ տևած որոնողափրկարարական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է երկու դի:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:









