Էկվադորի դիվանագիտական փոստում 40 կգ կոկային է հայտնաբերվել
Իտալիայի ոստիկանությունը 40 կգ կոկային է հայտնաբերել դիվանագիտական փոստում, որն ուղարկվել էր Էկվադորի դեսպանատուն:
Կոկային ստացողը եղել է էկվադորցի թատրոնի դերասան Քրիստիան Լուրը, գրում էAgence France-Presse-ը:
Դերասանը ձերբակալված է, նրա հետ միասին ևս մեկ մարդ է ձերբակալվել, որի անունը չի նշվում:
Էկվադորի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ մինչ Էկվադոր հասնելը ծանրոցը ստուգվել է: Ենթադրվում է, որ կոկայինը փաթեթում տեղադրվել է ճանապարհին` կանգառների ժամանակ:
Վիեննայի կոնվենցիայի համաձայն` դիվանագիտական փոստը համարվում է անձեռնմխելի, օտար երկրի իշխանությունը չի կարող այն բացել: Այն տեղափոխվում է հատուկ փաթեթավորմամբ:









