Մադոննային սպանել ցանկացող տղամարդը փախել է հոգեբուժարանից
Ամերիկյան փոփ-երգչուհի Մադոննային սպանել սպառնացող տղամարդը փախել է Լոս Անջելեսի հոգեբուժարանից: Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը` վկայակոչելով ամերիկյան իրավապահներին, 54-ամյա Ռոբերտ Դիուի Հոսքինսը տառապում է ծանր հոգեկան հիվանդությամբ և համարվում «ծայրահեղ վտանգավոր շրջապատի համար»:
1996 թվականին դատարանը նրան տասը տարվա ազատազրկման էր դատապարտել:
Մադոննայի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու և նրան հետապնդելու համար: Դատարանում երգչուհին հայտարարել էր, որ վախենում է Հոսքինսից, նույնիսկ այն դեպքում, երբ նա կալանքի տակ է գտնվում:
Տասը տարվա ազատազրկումից հետո, տղամարդը կրկին խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Նա ձերբակալվել էր և դատարանի վճռով` տեղափոխվել հոգեբուժարան:









