Հնդկաստանի հյուսիսում միկրոավտոբուս է գետն ընկել. 20 զոհ
12:11 • 10.02.12
Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգում միկրոավտոբուս է ընկել Չինեբ գետը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Մեքենայում գտնվող 22 մարդկանցից հաջողվել է փրկել միայն 2-ին:
Իրավապահների տվյալներով` վթարը տեղի է ունեցել Դոդայի լեռնային շրջանում: Նշվում է, որ միկրոավտոբուսը վայր է ընկել 91մ բարձրությունից:
Վթարի պատճառները պարզվում են:
Placeholder









