ԱՄՆ-ն վերջին 30 տարում առաջին անգամ ԱԷԿ կկառուցի

09:15 • 10.02.12

Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգների իշխանություններն ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին որոշում են ընդունել:

Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունը, ԱԷԿ-ը կկառուցվի Ջորջիա նահանգում` այնպիսի ահաբեկչական հարձակումներից զերծ պահելու նպատակով, ինչպիսին եղավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին:

Վերջին 30 տարվա ընթացքում առաջին ատոմային ռեակտորը նախատեսվում է կառուցել 2016 կամ 2017 թվականին: Այն կարժենա 14 մլրդ դոլար: 

Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում նախորդ տարի տեղի ունեցած վթարից հետո,  շատ երկրներ հայտարարեցին ատոմային էներգիայից հրաժարվելու մասին: