Օբաման խոստացել է օգնել Եվրոպային
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ հանդիպմանը խոստացել է անել հնարավորը` Եվրոպային ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու համար:
«Զրույցի ընթացքում մենք եկանք այն համոզման, որ Եվրոպային անհրաժեշտ է հուսալի պաշտպանական մեխանիզմ, որը կապահովեր պարտքի մարման առավել կայուն ուղի, ինչպես նաև Եվրոպայում աճի ռազմավարության խթան, որը դրականորեն կանդրադառնար ինչպես համաշխարհային, այնպես էլ ԱՄՆ-ի տնտեսության վրա», - հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասել է Օբաման:
Մոնտին ու Օբաման հանդիպման ընթացքում նաև քննարկել են մի շարք այլ հարցեր, այդ թվում` Լիբիայի, Սիրիայի, Աֆղանստանի ու Իրանի վերաբերյալ: Սակայն մանրամասներ հաղորդել նրանք չեն ցանկացել:









