Ավստրալիայում ավտոարշավորդը նետվում է ծովը (տեսանյութ)

10:35 • 10.02.12

Ավստրալիայի Տասմանիա կղզում տեղի ունեցած ավտոարշավի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել. 25-ամյա ավտոարշավորդ Ջորջ Միդեքը շեղվելով մրցուղուց հայտնվել է ծովում:

Ինչպես տեղեկացնում է Orange.co.uk լրատվական կայքը, բարեբախտաբար նա և իր օգնականը լուրջ մարմնական վնասվածքներ չեն ստացել:

Միդեքի հայրը 1970թ. մասնակցելով այս մրցույթին, նույնպես վթարի էր ենթարկվել` վնասելով մեջքը: Դեպքը տեղի էր ունեցել մրցուղու նույն հատվածում: