Բերման է ենթարկվել ավազակային հարձակում կատարած 4 երիտասարդ

11:34 • 10.02.12

Փետրվարի 9-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Աշոտ Վ.-ին, 1984 թ. ծնված Ռուբիկ Ա.-ին, 1982 թ. ծնված Արամ Մ.-ին և 1987 թ. ծնված Հրանտ Հ.-ին:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` երիտասարդները խոստովանել են, որ 2011թ. մայիսին, մուտքի դուռը լինգով կոտրելու միջոցվով մուտք են գործել Մ. Խորենացու փողոցի մի ծեր բնակչի տուն և դանակի ու լինգի սպառնալիքով հափշտակել են գումար: