Սերմը, վարկը, դիզվառելիքը տալիս ենք, մնում է աշխատեն. գյուղնախարար

14:32 • 10.02.12

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ ներկայացնելու իր ղեկավարած ոլոտում անցած տարի գրանցված աճը, որը վերջերս հրապարակվել էր Ազգային վիճակագրական ծառայությունը:

Թեև նախորդ տարվա վերջին արդեն նման ամփոփ ասուլիս ունեցել էր, սակայն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մինչ 2012-ի գերակա խնդիրները ներկայացնելը նշեց, որ ըստ պաշտոնական տվյալների՝ հանրապետության գյուղատնտեսությունում 2011թ. գրանցվել են էական տեղաշարժեր. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 825.2 մլրդ դրամ, և գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 14,1%-ով:

Նախարարն ապա անցավ գյուղատնտեսական ճյուղի գերակա խնդիրներին, որից առանձնացրեց երեք ուղղություն: Ըստ նրա՝ առաջինը կվերբերի գյուղական համայքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ապա համայնքներին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործմանը, և Եվրամիության պահանջին համապատասխան սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացման ու ընթացակարգերի սահմանմանը:

Սերգո Կարապետյանը առանձնացրեց նաև նախատեսված առաջնահերթ ծրագրերը: «Առաջինը մատչելի տոկոսադրույքով գյուղացիական կազմակերպություններին վարկային ռեսուրսներ ապահովելը»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց մատչելի գներով գյուղացիական տնտեսություններին ազոտական պարատանյութերի և դիզելային վառելիքի ապահովման պետական աջակցության ծրագիրը` հայտատարելով, որ տեղափոխման ծախսերը պետությունը վերցրել է իր վրա:

«Այսինքն գյուղացուց պետք է հավաքվի 1պարկի համար 6 000 դրամ, իսկ դիզվառելիքի՝ մեկ լիտրի համար նրանք կվճարեն 350դրամ»,- բացատրեց նա և ավելացրեց, որ եղել են դեպքեր, որ ավելի չափով գումարներ են հավաքվել:

Նախարարի խոսքով արդեն էլիտար սեմնացու է ներկրվել, որշնորհիվ ցանքսեր են արվել նաև այն հողերում, որոնք մինչ այս չեն օգտագործվել:

Անասնապահության ոլորոտում ըստ նրա՝ հիմնական խնդիրն է համարվում կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը: « Սա շատ կարևոր է, քանի որ այն, ինչ ունենք՝ ցածր մթերատու են ինչպես մսի, այնպես էլ կաթի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով՝ 500 գլուխ բարձր մթերատու երինջներ կներկրվեն Հայաստան, սակայն դրան զուգահեռ պետությունը կիրականացնի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման գործը»,- ասաց նա:

Նաև ուշադրություն կդարձվի մթերումների կազմակերպմանը և ժամանակին վճարումները կատարելուն: «Սեմը տալիս ենք, վարկը տալիս ենք, դիզելային վառելիքը տալիս ենք, մնում է աշխատեն»,- եզրափակեց նախարարը: