Առատ ձյունը դժվարացրել է մայրաքաղաքի երթևեկությունը (տեսանյութ)

11:14 • 10.02.12

Առատ ձյան հետևանքով այսօր առավոտվանից վատ է աշխատում մայրաքաղաքի տրանսպորտը, իսկ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Tert.am –ին ասաց, որ ողջ գիշեր մայրաքաղաքի փողոցներում տարվել են աշխատանքներ, սակայն անընդմեջ տեղացող ձյունը կրկին անանցանելի է դարձնում փողոցները:

«Տրանսպորտի վատ աշխատելը երևի նրա հետ է կապված, որ վարորդները փորձում են զգույշ վարել մեքենաները, իսկ մաքրման ախատանքները չեն դադարի, մինչև վերջնականապես չմաքրվեն» ,- հայտնեց քաղաքապետարանի մամուլի պատասխանատուն:

Հարցին, թե կբավականացնե՞ն քաղաքապետարանի կուտակած աղն ու ավազը, Ա. Գևորգյանը դրական պատասխան տվեց՝ պատասխանելով, որ աղն ու ավազը պարբերաբար կուտակվում են, և այդ պաշարները բավականացնում են:
Արթուր Գևորգյանը հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ մաքրվում են միայն մայրաքաղաքի կետրոնական փողոցներն այն նկատառմամբ, որ տրանպորտը կենտրոնացված է հիմնականում այդ հատվածներում:
Ձյան դադարելուց հետո կանցնեն նաև այլ հատվածների: