Հոլիվուդի Փառքի ծառուղում «վառվեց» Փոլ Մաքքարթնիի աստղը
Հոլիվուդի Փառքի ծառուղին փետրվարի 9-ին համալրվել է ևս մեկ աստղով. «վառվել» է լեգենդար The Beatles խմբի անդամ Փոլ Մաքքարթնիի աստղը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երգչից բացի, հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հարյուրավոր երկրպագուներ և հայտնի կանադացի ռոք- կիթառահար Նիլ Յանգը:
Սպասվում էր, որ իր գործընկերոջը շնորհավորելու կգա նաև խմբի հարվածային Ռինգո Սթարը, սակայն նա չի կարողացել ներկա գտնվել հիվանդության պատճառով:
«Մի ժամանակ, Լիվերպուլում, երբ մենք փոքր էինք և լսում էինք Բադի Հոլի և այլ մեծությունների, ես պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր Փառքի ծառուղում կհայտնվի նաև իմ աստղը»,- ասել է Մաքքարթնին:
Նա նաև նշել է, որ չէր կարող նման փառքի հասնել առանց խմբի իր երեք գործընկերների:
The Beatles-ի աստղը ծառուղում «վառվել» է 1998 թվականին` խմբի քանդվելուց 25 տարի անց: 1980 թվականին հայտնվել են Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի, իսկ 2010 թվականին նաև Ռինգո Սթարի աստղերը:









