Ստամբուլում մահապարտ կին ահաբեկիչը սպանվել է իր իսկ ռումբի պայթյունից

22:24 • 10.02.12

Ստամբուլում կին մահապարտ ահաբեկիչ է զոհվել, երբ պայթել է իր իսկ ռումբը, այս մասին հաղորդում է Թուրքիայի TRT պետական հեռուստաընկերությունը: 

Ըստ թուրքական հեռուստատեսության` պայթյունը տեղի է ունեցել երեկ գիշերը Ստամբուլի Սանջակթեպե արվարձանում, դրա մասին տեղացիները հայտնել են ոստիկաներին, որոնք էլ և հայտնաբերել են կին ահաբեկչի դին:

Կինը մոտ 30 տարեկան է, հավանական է համարվում նրա կապը «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ, որի հետ թուրքական իշխանությունների հարաբերությունները վերջին շրջանում առավել լարված են:

«Քրդական աշխատավորական կուսակցության» միջազգային հանրության կողմից համարվում է ահաբեկչական խմբավորում: