Սիրիայում բազմահազարանոց հակառուսական ակցիաներ են անցկացվում. CNN
Սիրիական ընդդիմության կողմնակիցներն այսօր դուրս են եկել մի շարք քաղաքների փողոցներ` բողոքելով երկրում գործող ռեժիմին Ռուսաստանի աջակցության դեմ:
Ինչպես հաղորդում է CNN-ը` վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներին, ակցիաներն անցկացվում են «Ռուսաստանը սպանում է մեր որդիներին» կարգախոսով, որին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը չի ներկայացնում տվյալներ, թե մասնավոապես որ բնակավայրերում են անցկացվում բողոքի ակցիաները:
Սիրիայում նախորդ տարվա մարտից անկարգություններ են ընթանում կառավարական ուժերի ու նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների միջև: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է մոտ 6.000 մարդ: Եվրոպական ու արաբական մի շարք երկրներ մշակել ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել Սիրիայում անկարգությունները ճնշելու նախագիծ, որը պահանջում է նաև Ասադի հրաժարականը: Ռուսաստանը չի աջակցում այդ նախագծին:
Ի դեպ, ինչպես հաղորդումէ բրիտանական BBC-ն, Հալեպում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ազատ բանակը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով «Սուրիյա» հեռուստաընկերությանը, Հալեպում այսօր առավոտյան տեղի ունեցած երկու պայթյունների թիրախը ռազմական հետախուզության և անվտանգության ուժերի շտաբ-բնակարաններն են եղել: Զոհվել է նվազագույնը 25 մարդ, վնասվածքներ ստացել 175-ը: Զոհերի թվում կա երեխա:
Պայթյունները









