Հայաստանի ներգնա զբոսաշրջությունն աճել է 10.3%-ով
Հայաստանի զբոսաշրջության արդյունաբերությունում շարունակվում են պապանվել աճի տեմպերը, այս այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը՝ վկայակոչելով վիճակագրական տվյալներ:
Ըստ նրա՝ 2011 թ. հանրապետություն է ժամանել 757.934 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 10.3%-ով, այսինքն՝ 73.956 զբոսաշրջիկով ավելացել է զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան: «Սա բավական մեծ թիվ է»,- ասաց փոխնախարարը:
Արա Պետրոսյանը նաև ներկայացրեց համաշխարհային զբոսաշրջության միտումները, ըստ որի, այստեղ գրանցվել է 4.4% աճ, այսինքն՝ երկրագնդում տեղի է ունեցել 980 մլն զբոսաշրջային շարժ, որն այս տարվա վերջին, ըստ վիճակագիրների, 1 մլրդ-ի սահմանգիծը կհատի: Այս համատեքտում փոխնախարարը նշեց, որ Հայաստանն էլ 2012-ին կհատի 800.000-ի սահմանգիծը: «Այսինքն՝ մենք ձգտում ենք շատ մոտ շրջանում զբոսաշրջիկների թիվը հասցնել մեկ միլիոն»,- ասաց նա:
Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձավ նախարարության կողմից մշակված ռազմավարությանը, որը դրված է զգոսաշրջության զարգացման հիմքում. դա որակի, գնի և ճանաչելիություն շարունակաբար ավելացումն է:
«Տուրիզմի ոլորտում ամրագրված հայեցակարգով մեր առջև խնդիր է դրված շարունակաբար բարելավել տուրիստական ծառայության որակը, շուկայական մրցակցային նպաստավոր պայմաներ ստեղծել, գնային առումով մրցունակություն ապահովել, ինչպես նաև միջազգային տուրիզմի շրջանում Հայաստանի տուրիզմի նկատմաբ շարունակաբար ավելացումը»,- ասաց նա:
Փոխնախարարը նաև նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված ձևավորել զբոսաշրջային նոր ապրանքներ և դրանք արտահանել միջազգային շուկա:
«Ճանաչողական տուրիզմի առումով լուրջ նիշա ենք ապահովում, սակայն կայուն զարգացման համար նոր պրոդուկտներ պետք է ձևավորենք, որպեզի ներ հետաքրքրություն ունեցող մարդկանց նույնպես գրավենք Հայաստան»,- ասաց նա և հավելեց, որ ուշադրության կենտրոնում են պահում նաև հաջող զբոսաշրջության ձևը լրացնելու բացը, որը տարբեր միջոցառումներին միտված զբոսաշրջությունն է:
«Սա մեր համար նորություն է, որը համաշխարհային տուրիստական միությունը դնում է ավելի համակարգված մակարդակի վրա: Այս ուղղությամբ անմասն չէ նաև Հայաստանը և այս տիպի տուրիզմը հնարավորություն կտա ունենալ տուրիստական հոսքեր»,- վստահեցրեց փոխնախարարը:
Արա Պետրոսյանը նաև հայտարարեց, որ այս տարի Հայաստանում նախատեսված է հոկտեմբերի երկրորդ կեսին զբոսաշրջության միջազգային համաժողով անցկացնել:









