65 տարվա համատեղ կյանքից հետո ամերիկացի ամուսինները վախճանվել են նույն օրը

16:18 • 10.02.12

Ամերիկյան Փենսիլվանյա նահանգում ամուսինները 65 տարի միասին են ապրել և մահացել են 88 րոպե տարբերությամբ, գրում է The Huffington Post-ը:

Երկարատև հիվանդությունից հետո Մերջորի Լանդիսը մահացել է հիվանդանոցում, իսկ այդ ամբողջ ընթացքում նրա կողքին է եղել ամուսինը` 89-ամյա Ջեյմս Լանդիսը: Կնոջ կյանքի վերջին րոպեներին ամուսինը ասել է. «Ամեն ինչ կարգին է: Ես սիրում եմ քեզ: Մենք միասին բազում հիասքանչ տարիներ ենք ապրել: Շուտով կրկին կտեսնվենք»:

Կնոջ մահից կես ժամ անց ամուսինը սկսել է վատ զգալ և մահացել է սրտի կաթվածից:

Նրանց թոռնուհու խոսքով` ամուսինները չէին պատեկրացնում իրենց կյանքն առանց մեկը մյուսի: